Ես ուզում եմ սիրել և սիրվել. ինձ պետք է իսկական տղամարդ. Օլգա Բուզովան չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)
Հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան արտասվել է մամուլի ասուլիսում‚ որին‚ ինչպես հայտնել էինք‚ նա խոսել է նոր՝ իր սեփական արժույթի մասին՝ Բուզկոին: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
Արդեն մեկ տարի է‚ որ ես միայնակ եմ: Ես ռոբոտ չեմ‚ ես կին եմ: Ես ուզում եմ սիրել և սիրվել‚ ուզում եմ‚ որ ինձ սիրեն այնպիսին ինչպիսին‚ որ կամ: Ես չէի պատկերացնում‚ որ 32 տարեկան հասակում ես կխոսեմ այս մասին: Դա շատ բարդ է: Այդ պատճառով ես համաձայնեցի այս նախագծին և այստեղ ինձ պետք է իսկական տղամարդ: Ես շատ եմ ուզում երջանիկ լինել‚ ուզում եմ սիրված լինել‚- ասել է երգչուհին՝ չկարողանալով զսպել արցունքները: