Նկարելն օգնում է խուսափել շատակերությունից
Իտալացի մասնագետները ներկայացրել են լրիվ նոր տեխնոլոգիա: Նրանք ուսումնասիրության են ենթարկել մոտ 61 մարդու: Նրանցից յուրաքնաչյուրին հանձնարարել են նկարել այն մթերքները, որը նրանք ցանկանում են: Արդյունքում պարզել են, որ նման փորձարկումներն ազդում են մարդկանց ախորժակի վրա: Այդպիսով մարդիկ ցանկություն չեն հայտնում ուտել, այլ վիզուալ ձևով են սնվում: Գիտնականների պնդմամբ` մարդիկ կարող են նաև այդ միջոցով նիհարել: Պարզապես անհրաժեշտ է այդ պահին նկարել այն` ինչ սիրտը ցանկանում է ուտել: