Ռուսաստանում 3-ամյա երեխան տատիկի ներկայությամբ այրել է բնակարանը
Ուլյանովսկի շրջանի Դիմիտրովգրադ քաղաքում 3-ամյա երեխան այրել է 9 հարկանի բնակելի շենքի բնակարանը: Այս մասին հաղորդում է Московский комсомолец-ը:
Երեխան խաղացել է կրակայրիչով և դիտավորյալ վառել պատից կախված գորգը: Հրդեհի պահին բնակարանում եղել է երեխայի տատիկը: Նա փորձել է ինքնուրույն մարել կրակը‚ սակայն չի կարողացել‚ և զանգահարել է հրշեջ ծառայություն:
Մինչ փրկարարները ժամանել են դեպքի վայր կրակն ամբողջությամբ տարածված է եղել բնակարանում: Այմ մարելու համար աշխատել է 4 հաշվարկ և 15 փրկարար:
Բնակարանը գրեթե այրվել է ամբողջությամբ: Բարեբախտաբար տատիկն ու երեխան փրկվել են: