Մանկապիղծն իր 9-ամյա զոհին սպասել է մուտքի դռան ետևում
Լենինգրադի մարզի Վոլխով քոազաքում‚ 9-ամյա աղջկա մայրը դիմել է ոստիկանուիթյուն՝ հայտնելով‚ որ իրենց մուտքի մոտ անծանոթ տղամարդը հարձակվել է իր աղջկա վրա: Այս մասին հաղորդում է Пятый канал-ը:
9-ամյա աղջիկը դպրոցից վերադառնալիս‚ իրենց մուտքի մոտ հանդիպել է ինչ-որ անծանոթ տղամարդու‚ ով նրան սպասել է այնտեղ: Տղամարդը սկսել է երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն ցուցաբերել‚ որից հետո աղջիկը սթրեսի մեջ է ընկել:
Մոր խոսքերով աղջիկը դեռ գտնվում է ծանր սթրեսային վիճակում:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Պարզվում են դեպքի մանրամասները:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ դեպքի վայրում չեն եղել տեսախցիկներ: