Հայտնի դերասան Սկալան պատմել է իր կյանքի դժվարությունների մասին (տեսանյութ և լուսանկարներ)
Ում մտքով կարող էր անցնել‚ որ հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը‚ ով հայտնի է Սկալա կեղծանվամբ‚ երիտասարդ հասակում ծանր կյանք է ունեցել և անընդհատ սթրեսների մեջ է ապրել: Express հրատարակությանը տված հարցազրույցում 45-ամյա դերասանը պատմել է իր կյանքի դժվարությունների մասին: Այս մասին հաղորդում է Znamenitka.ru-ն:
«Եղել են պահեր‚ երբ ես ոչինչ չեմ ցանկացել անել‚ ես միայն լալիս էի»‚- ասել է դերասանը:
Այդ ամենը սկսվել է նրանից‚ երբ դերասանի մայրը փորձել է ինքնասպան լինել հենց նրա աչքի առաջ (այդ ժամանակ դերասանը 15 տարեկան է եղել):
«Նա դուրս եկավ մեքենայից և գնաց դեպի հանդիպակաց գոտի: Այդ ժամանակ ես գրկել էի նրան և փորձում էի դուր բերել ճանապարհի երթեևեկելի հատվածից: Ամենաանհեթեթն այն է‚ որ մայրս չէր հիշում այդ ինքնասպանության փորձը: Հավանաբար դա լավագույնն է»,- պատմել է նա:
Այնուհետև, հաջորդ մի քանի տարիների ընթացքում ձախողումները շարունակվել են Ջոնսոնի կյանքում: Սկզբում բազմաթիվ վնասվածքների պատճառով նա ստիպված էր զրկվել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու իր երազանքից, իսկ դրանից հետո նրա սիրելին լքեցին նրան, ինչը մեծ հարված էր դերասանի համար:
«Դա իմ կյանքի ամենացավալի ժամանակաշրջանն է»,- նշել է դերասանը:
Նա խոստովանել է‚ որ եթե ուժ չգտներ իր մեջ‚ ապա շատ հեշտությամբ կարող էր ինքնասպան լինել‚ ինչպես դա փորձել էր անել իր մայրը:
Այժմ դերասանի կյանքում ամեն ինչ հրաշալի է: Նա ամենապահանջված դերասաններից է: Նրա անձնական կյանքում էլ ամեն ինչ շատ լավ է: Նա ամուսնացել է Լորեն Խաշիանի հետ և միասին մեծացնում են 2-ամյա դստերը՝ Ժասմինին: