ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել. անձնակազմի 4 անդամները մահացել են
ԱՄՆ Super Stallion նավատորմի ամենախոշոր ռազմական ուղղաթիռներից մեկը, որը Միրամառից թռչում էր Սան Դիեգո, վթարի է ենթարկվել: Այն վթարի է ենթարկվել Հարավային Կալիֆոռնիայու՝ ուսումնական վարժանքի ընթացքում: Վթարի հետևանքով անձնակազմի բոլոր 4 ուղևորները զոհվել են: Այս մասին գրում է Korrespondent.ru-ն՝ հղում անելով AP-ին:
Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Իսկ անձնակազմի անդամների անունները կհայտարարեն 24 ժամ հետո:
Նշենք, որ այն ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմական ուղղաթիռներից էր, որը կարող էր տեղափոխել տասնյակ զինվորականներ և մի քանի տոննա բեռ: