1 կիլոգրամ ալյուր, 3 հատ կաղամբ, 2 կգ. կոնֆետ. գողություն խանութից
Ապրիլի 2-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1951թ. ծնված Մ.Մ-ն, հեռախոսով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ Հակոբյան 31 հասցեում տեղակայված իրեն պատկանող ապրանքների խանութից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, անհայտ անձը մեխանիկական եղանակով բացելով նշված խանութի փայտյա պատուհանը, մուտք է գործել ներս և գողացել 20 տուփ սուրճ, 3 հատ սառեցված հավ, 2 տուփ հավի սառեցված թևեր, 9 հատ խտացրած կաթ, 1 կիլոգրամ ալյուր, 2 հատ փոքր տոմատ, 3 հատ կաղամբ, 2 կգ. կոնֆետ և 16 հատ յոգուրտ: