Հարբած վարորդը երկար ժամանակ քարշ է տվել իր մեքենայից բռնված ոստիկանին (տեսանյութ)
Ոստիկանը փորձել է հարբած վարորդի մեքենայից հանել բանալիները‚ սակայն նա այդ պահին գործի է գցել մեքենան և ոստիկանին քարշ տվել մեքենայից կախված‚ իսկ ոստիկանը ամուր բռնվել է մեքենայի դռնից‚ որպեսզի չընկնի անիվների տակ: Այս մասին հաղորդում է «Пятый канал»-ը:
Անհայտ վարորդը 70 կմ/ժ արագությամբ‚ մոտ կես կիլոմետր քարշ է տվել ոստիկանության աշխատակցին‚ բայց ի վերջո կանգ է առել Կալանրչևսկի և Օրլիկովա փողոցների խաչմերուկում:
1975թ. ծնված ոստիկանն անմիջապես հոսպիտալացվել է: