Լիտվայի կառավարությունն այսօր կքննարկի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Լիտվայի կառավարության այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստի օրակարգային 3-րդ թեման Հայաստան-ԵՄ համաձայնագրի ներկայացումն է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչիուսի կողմից։
Բալթյան երկրներում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ Կառավարության հաստատումից հետո Հայաստան-ԵՄ պայմանագիրը կներկայացվի օրենսդիր մարմին՝ Սեյմաս, վավերացման համար։
Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում: Այն պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից: