Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի նախագահին խելագար է անվանել
Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը Թուրքիայի բանտում գտնվող 2 հույների վիճակը, ովքեր պատահաբար էին հատել սահմանը: Նա հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խելագարվել է»: Այս մասին գրում է RusArminfo-ն:
«Մենք խոսում ենք Էրդողանի մասին, ով հրապարակայնորեն վիրավորել է ԱՄՆ-ին և Իսրայելի վարչապետ Նեթանյահուին: Եզրակացությունը մեկն է, որ Թուրքիայում չկան դատարաններ, նրա դատական համակարգը ենթարկվում է սուլթան Էրդողանին: Դուք չեք կարող պատասխանել խելագարին»,- հայտարարել է Կամենոսը:
Նրա խոսքերով՝ նման իրավիճակում հույն զինվորներին այնտեղ 15 տարի կպահեն:
Իր հերթին հունական ընդդիմությունը քննադատել է նախարարի հայտարարությունը, հայտարարելով, որ նա միայն կրակի վրա յուղ է լցնում՝ առանց այդ էլ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պարագայում:
Հիշեցնենք, որ 2 հույն զինվորները ձերբակալվել են Թուրքիայի հետ սահմանի չեզոք գոտում: Թուրքիան մեղադրել է նրանց սահմանն անօրինական հատելու և լրտեսելու մեջ: