Թուրքիայի նախագահ Էրդողանը նախանձել է Պուտինին և «փախցրել» է նրա կողքին կանգնած կանանցից մեկին (լուսանկար, տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ հերարձակման ժամանակ նկատել է‚ որ ՌԴ ն ախագահ Վլադիմիր Պուտինի կողքին ավելի շատ կայայք են կանգնած‚ քան՝ իր: Այդ իսկ պատճառով նա աղջիկներից մեկին խնդրել է‚ որ իր կողքին կանգնի: Այս մասին հաղորդում է «Звезда» հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ‚ որի ընթացքում երկու երկրների միջև բանակցություններ են տեղի ունեցել:
Ուղիղ հերարձակման ժամանակ Էրդողանը նկատել է‚ որ Պուտինի կողքին կանգնած են երեք կին‚ իսկ իր կողքին՝ ոչ ոք: Այդ ժամանակ նա ձեռքը մեկնել է Պուտինի կողքին կանգնած կանացից մեկին և խնդրել‚ որ կանգնի իր կողքին: Այն պահին‚ երբ կինը տեղապոխվել է Էրդողանի մոտ‚ կատարվել է հիշարժան լուսանկարը: