«Հայ տղամարդը պետք է կարողանա պատրաստել միայն ձվածեղ և խորոված». Միխայիլ Գալուստյան
Շոումեն և դերասան Մխայիլ Գալուստյանը խոսել է խոհարարական իր կարողությունների և հմտությունների մասին, որոնք ձեռք է բերել բժշկական քոլեջում ուսանելու ժամանակ: Այս մասին գրում է RusArminfo-ն:
«Ես գրեթե պատրաստել չգիտեմ: Միայն խորոված և ձվածեղ: Ինչ վերաբերվում է իմ հայ լինելուն, յուրաքանչյուր կովկասյան, արևելյան ընտանիքում ամեն ինչ պետք է պատրաստի կինը: Ձվածեղ տղամարդը պատրաստում է, երբ կողքին չկա կինը, իսկ խորոված՝ երբ հավաքվել են բոլորը: Մնացած ամեն ինչը՝ կնոջ ձեռքով»,- ասել է նա Լեոնիդ Յակուբովիչի «Звезда на «Звезде»» ծրագրի ժամանակ:
Բացի այդ Միխայիլ Գալուստյանը պատմել է, որ իր հայրը եղել է խոհարար, իսկ մայրը՝ բուժքույր: Միխայիլն իր մոր հորդորով ավարտել է բժշկական ուսումնարանը և անհրաժեշտության դեպքում կարող է ծնունդ ընդունել: