Կրակոցներ՝ «YouTube»-ի շտաբ-բնակարանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Կալիֆոռնիայում՝ «YouTube»-ի շտաբ-բնակարանում, կրակոցներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Սան Բրունոյի ոստկանությունը:
«ABC News»-ը հաղորդել է 5 հոսպիտալացված տուժածի մասին: Սան Ֆրանցիսկոյի կենտրոնական հիվանդանոցը հայտնում է, որ ընդունել է երեք վիրավորի, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանությունը հաղորդում է կրակոցների հետևանքով 4 անձի մահվան մասին: Մեկ մարդ ենթադրաբար ինքնասպան է եղել: Հավանաբար խոսքը վերաբերում է հենց կրակ բացած անձին: