Բաքվում պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով Բաքվի Նարիմանովի շրջանի «Չերմետ» կոչվող վայրում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ ԶԼՄ-ների պայթյունը տեղի է ունեցել գունավոր մետաղների ընդունման կետում: Ըստ նախնական տեղեկությունների պայթել է չվնասազերծված արկ:
Ալիևյան կայքերից մեկի տրամադրության տակ է հայտնվել սենսացիոն տեսահոլովակ, որը նկարահանվել է Բաքվի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում: Տեսանյութում պարզ երևում է, որ առանց անվտանգության նորմերի պահպանման մեծ քանակությամբ չվնասազերծված զինամթերք է հավաքված կույտերով,որն իրենից մեծ վտանգ է ներկայացնում:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք