Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզում ձյուն է տեղում, Աշոցքում և Ամասիայում նաև բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզում տեղում է ձյուն, Աշոցքում և Ամասիայում նաև բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: