Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա, և՛ մարտի դաշտում. Սրբուհի Սարգսյան (լուսանկար)
Երգչուհի Սրբուհի Սարգսյանն այսօր դառնում է 24 տարեկան: Նա այժմ ներկայանում է «Ուկրաինայի ձայնը» նախագծում և համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը: Իր տարեդարձի նախօրեին երգչուհին հուզիչ գրառում է կատարել Ինստագրամի իր էջում` հաղթանակը նվիրելով հայ զինվորներին.
«Ընկերնե՛ր, ես անչափ երջանիկ եմ, քանի որ հաղթահարել եմ «Ուկրաինայի ձայնը» նախագծի արդեն երրորդ փուլը և այժմ շարունակելու եմ պայքարս ուղիղ եթերում: Իմ ելույթը և, համապատասխանաբար, իմ հաղթանակը հպարտությամբ նվիրում եմ մեր հերոսներին՝ հայ զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր սահմանները, մեր ժողովրդին և մեր հայրենիքը: Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա, և՛ մարտի դաշտում: Իմ հերոսներ, հպարտ եմ Ձեզանով»,- գրել է Սրբուհին: