«Եվրատեսիլ 2018». Սևակ Խանաղյանը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո
«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը հանդես կգա առաջին կիսաեզրափակչում`16-րդ համարի ներքո:
Մասնակիցների ելույթների հերթականությունը հրապարակվել է այսօր՝ www.eurovision.tv կայքում:
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին: