Ռիհաննան ներկայացնում է իր նոր բույրի` "Rogue"-ի գովազդային լուսանկարները
Համացանցում հայտնվել են Ռիհաննայի առաջին լուսանկարները' նախատեսված "Rogue" անունը կրող բույրի գովազդի համար:
Ռիհաննան փիլիսոփայորեն է մեկնաբանել իր լուսանկարները.
«Մարդիկ ժամանակի ընթացքում փոխվում են և զարգանում: "Rogue"-ի գովազդում ես ցանկացել եմ ցույց տալ այն փոփոխությունները, որ կատարվել են ինձ հետ: Ես ստեղծել եմ այս բույրը բոլոր կանանց և բոլոր տրամադրությունների համար»:
Ռիհաննայի 4-րդ բույրն իր մեջ պարունակում է կիտրոն, վարդ, վանիլ, մուշկ և մի քանի կախարդական բույրեր, որոնք խորհրդանշում են արևելքը: