Դանիայում «լողացող փայտե կղզիներ» են կառուցվել (լուսանկարներ)
Կոպենհագենի նավահանգստում կհայտնվեն 9 փոքր փայտե կղզիներ:
Կղզիները տարբեր ֆունկցիաներ կիրականացնեն` դրանց թվում կլինեն սրճարան, սաունա, բեմ՝ համերգների համար‚ երեխաների համար հատուկ սենյակ և այլն:
Կղզի կարելի է հասնել նավով: Ցանկության դեպքում, մեծ միջոցառումների ժամանակ, կղզիները կարող են կապված լինել լողացող հարթակին:
Կղզիներից մեկն արդեն կառուցվել է, նրա տարածքը 20 քառ. մ է, կղզու վրա աճեցնում են լորենի: Այս կղզին նախատեսված է մեդիտացիոյով կամ ձկնորսությամբ զբաղվելու, ինչպես նաև արևայրուք ստանալու համար: