Շվարցենեգերը շնորհակալություն է հայտնել իրեն վիրահատած բժիշկներին (լուսանկար)
Դերասան Արնոլդ Շվարցենեգերը իր թվիթերյան էջում գրառման միջոցով շնորհակալություն է հայտնել այն բժիշկներին, որոնք իր սիրտը վիրահատել են:
«Այո, իրականություն է, ես վերադարձել եմ: Երբ քնում էի, կարծում էի կարթնանամ փոքրիկ կտրվածքով, բայց արթնացա մեծ կտրվածքով: Բայց գիտեք ի՞նչ: Ես արթանցել եմ և դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ: Շնորհակալություն բժիշկներին ու բուժքույրերին: Եվ ես շնորահակալ եմ բարեմաղթանքների համար»,-գրել է Շվարցենեգերը: