Աման Տուլեևը դարձավ Կեմերովոյի մարզի խորհրդարանի պատգամավոր
Կեմերովո շրջանի նախկին ղոկավար Աման Տուլեևը դարձավ Կուզբասի շրջանի խորհրդարանի ժողովրդական պատգամավոր: Ինչպես հաղորդում է TASS- ը` հղում կատարելով ընտրական հանձնաժողովին, տարածաշրջանի նախկին ղեկավարն արդեն ստացել է մանդատը:
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ 2013 թվականին Տուլեևը գլխավորել է թեկնածուների միասնական ցուցակը, որը «Единая Россия»-ն առաջադրել էր մարզային խորհրդի պատգամավորների ընտրություններում:
Նշվում է, որ Տույեևին տրվել է պատգամավոր Վան Վայ-Չենի մանդատը, ով հրաժարական է տվել 2016 թվականին:
Հիշեցնենք‚ որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո Աման Տուլեևը հրաժարական էր տվել: