«Բուրգեր քինգ»-ում առաջացած ծխի պատճառով առևտրի կենտրոնից 6 հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)
Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել Burger King արագ սննդի ցանցի մասնաճյուղում առաջացած ծխի հետևանքով: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ հրշեջները ներկայում առևտրի կենտրոնում են և ուսումնասիրում են տարածքը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Իրադրությունը հանգիստ է, տարհանումն իրականացվում է կազմակերպված ձևով»,- հայտնել է նա:
ՏԱՍՍ-ը գրում է, որ ուսումնասիրությունների արդյունքում հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Ծխի պատճառ է դարձել Burger King-ում ուտելիքի պատրաստման գործընթացը:
Նշենք նաև, որ երեկ երեկոյան ժամը 20:44-ին պայթյուն էր տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում: Պայթյունի հետևանքով 8 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: