Ուկրաինայում հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել
Ապրիլի 3-ին, Սիչևկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել‚ որտեղ այդ պահին գտնվել է 5 երեխա: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը‚ հղում տալով՝ արտակարգ իրավիճակների վարչության մամլո ծառայությանը:
Հաղորդվում է‚ որ ապրիլի 3-ին ժամը 01:50-ին հրդեհ է բռնկվել Սիչևկա գյուղի տներից մեկում : Մինչ հրշեջների ժամանելը մայրը կարողացել է այրվող տնից հանել 5 երեխաներից երեքին‚ սայակն նրան չի հաջողվել փրկել մյուս երկու երեխաների կյանքը:
Ավելի ուշ‚ կինը պատմեդլ է‚ որ նրանք քնած են եղել‚ երբ ինքն արթնացել է ծխի պատճառով: Երեխաները տարբեր սենյակներում են քնած եղել‚ այդ պատճառով էլ կնոջ համար դժվար է եղել նրանց արթնացնել և տան ետբնամուտքից դուրս հանել:
2002, 2008 և 2012 թթ. ծնված երեխաների հետ կինը կոտրել է պատուհանը և դուրս եկել հրդեհից: Սակայն ծխի պատճառով նա չի կարողացել գտնել երեխաներից երկուսին :
Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները հայտնաբերել են մահացած տղաների մարմինները` 2015 և 2017 թթ. ծնված:
Հրդեհի բռնկման նախնական պատճառը էլեկտրականության կարճ միացում է: