Մոսկվայում ճանապարհները երկար ձմեռվանից հետո չորս անգամ լվացվելու են շամպունով
Այս ամսվա ընթացքում հանրային ծառայությունները կկազմակերպեն Մոսկվայի ճանապարհների իրական մաքրում: Ավտոմոբիլային երթուղիները և մայթերը կմաքրվեն հատուկ լվացքի մեքենաներով, երկար ձմեռից հետո համապատասխան տեսք ունենալու համար: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Միայն ապրիլ ամսվա մեջ նախատեսվում է փողոցները մաքրել 4 անգամ‚ իսկ դրանից հետո փողոցները կլվացվեն ամեն ամիս մեկ անգամ:
Նշվում է, որ ձմռանը ճանապարհների վրա անվադողերի ռետինների հետքեր են մնացել, որոնք չեն կարող լվանալ միայն ջրով: Այդ նպատակով օգտագործվելու են հատուկ լվացքի փոշիներ, որը մաքրում է անպետք քիմիական գոյացությունները ճանապարհներից: