Նրա անունը վախ է առաջացնում. ինչպե՞ս է փխրուն իրանուհին վերածվել սպորտի «գազանի» (տեսանյութ, լուսանկարներ)
Իրանում շատերն են վախենում առաջին կին-բոդիբիլդեր Շիրին Նոբահարից, այդ թվում և տղամարդիկ։ Նա երկրի ամենաուժեղ կին է ճանաչվել։ Այս մասին գրում է Sputnik Իրանը։
Նա սկսել է զբաղվել սպորտով 14 տարեկանից: Այսօր նա բացահայտ ցուցադրում է իր մարզական հաջողությունները, թեև Իրանի սպորտի նախարարությունը պաշտոնապես չի ընդունում կուլտուրիզմը։ Շիրինը ճարտարապետական ինստիտուտն է անվարտել, բայց սպորտի հանդեպ սերն ավելի ուժեղ գտնվեց։
«Ես մանկուց սիրել եմ սպորտը, հատկապես այն ամենը, ինչ կապված է մարմնի գեղեցիկ կազմվածքի հետ։ Այդ պատճառով էլ ես իմ երազանքին հասնելու համար առաջին քայլն արեցի։ Երբեք չեմ մտածել` ինչ ապագա է ինձ սպասում։ Պարզապես վայելում մարզումներիս ամեն օրն ու ժամը։ Անգամ դժվար պահերին ես ինձ ստիպել եմ մարզասրահ գնալ։ Սպորտն ինձ օգնել է հաղթահարել դժվարությունները»,- ասել է Նոբահարին։
Նրան սատարել են ծնողները, քանի որ հայրն ըմբիշ է եղել: Իսկ բոդիբիլդինգի գաղտնիքները յուրացրել է ամսագրերի և տեսանյութերի օգնությամբ: