Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից նոր տեսանյութ է հրապարակպել
Հետաքննող հանձնաժողովը նոր տեսանյութ է հրատարակել Կեմերովոյի «Зимняя Вишня» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից: Տեսանյութում երևում է‚ թե ինչպես են մարդիկ խուճապահար այս ու այն կողմ վազելով փորձում դուրս գալ շենքից: Որոշ երեխաներ նույնիսկ չէին հասկացել‚ որ հրդեհ է բռնկվել և շարունակել են իրենց խաղերն ու զվարճամքները: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
Հիշեցնենք‚ որ մարտի 25-ին Կեմերովոյի «Зимняя Вишня» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել‚ որի հետևանքով մահացել է 64 մարդ‚ որից 41-ը՝ երեխաներ են եղել: