Թրամփն առաջին անգամ Պուտինին հրավիրել է Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջին անգամ հրավիրել է հանդիպել Վաշինգտոնում: Հաղորդվում է, որ հրավերն արվել է դեռևս մարտի 20-ին, երբ Թրամփը զանգահարել էր Պուտինին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելու: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
«Երբ մեր նախագահները խոսել են հեռախոսով, Թրամփը առաջարկել է առաջին հանդիպումը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը (...) Դա շատ հետաքրքիր և դրական միտք է», - ասաց նա:
Տեղեկությունը հաստատել է նաև Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսը՝ նշելով, որ նախագահները քննարկել են երկկողմ հանդիպումը մոտ ապագայում:
ՌԴ-ն հանդիպումը համարում է «շատ կարևոր ու անհրաժեշտ երկու կողմերի, ինչպես նաև միջազգային հանրության համար»: