Հայկական դրոշն առաջին անգամ կներկայացվի Բոստոնում անցկացվող ամենամյա մարաթոնին
Հայական դրոշն առաջին անգամ կներկայացվի Բոստոնում անցկացվող ամենամյա մարաթոնին, որի մեկարկը կտրվի 2018 թվականի ապրիլի 16-ին: Այս մասին գրում է RusArminfo-ն:
Բոստոնի 122-րդ մարաթոնին մեր եռագույնը կներկայացնի մրցավազքի մասնակից ամերիկահայ Սառա Ֆաունտեյնը:
«23-ամյա Սառան, ով 2017 թվականին Նյու-Յորքից տեղափոխվել է Հայաստան և կմիանա ավանդական մրցավազքին մասնակցող 99 երկրների շարքին»,- տեղեկացնում է «Հայկական շաբաթաթերթը»:
Նշենք, որ Բոստոնի մարաթոնն աշխարհի ամենահայտնի և հեղինկավոր մարաթոնային վազքերից մեկ է: Սովորաբար այն տեղի է ունենում ապրիլի երկրորդ երկուշաբթի օրը: