Մենք պետք է մեր գործով, քայլերով ամեն ինչ անենք՝ արժանի լինելու նրանց վճարած գնին
2016 թվականի ապրիլի 2-ին մենք ստիպված եղանք թշնամուն կրկին անգամ ապացուցելու մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Ցավոք այդ պատերազմում 100-ից ավել քաջարի հայորդիներ ընկան: Նրանք բոլորը մեր մյուս հերոսների կողքին են՝ Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի, Հեթանոս Գագոյի, Սպիտակ Արջի՝ Կարոյի ու մյուս բոլոր հերոսների: Մեզնից ամեն մեկը իր դասը քաղեց սրանից, ամեն մեկը ինչ որ հարցեր վերանայեց իր համար: Ես գոնե դրա հույսը ունեմ շատերի մասով:
Տղերքը ամենաթանկով վճարեցին, որ մենք շարունակենք ապրել մեր հայրենիքում: Տղերքը հայրենի հողը ավելի թանկ դարձրին, շատերիս՝ ավելի պատասխանատու ու գուցե մեղավոր: Նրանք բոլորին ասեցին, որ հայ ժողովուրդը նոր ցեղասպանություն ու նոր պատմական հայրենիք իրեն թուլ տալ չի կարող ու թույլ չի տա:
2016 թվականի ապրիլից հետո ես անդադար մի բան եմ ասում. մենք պետք է մեր ամեն օրով, մեր մոտեցումներով, մեր գործով, քայլերով ամեն ինչ անենք արժանի լինելու նրանց հերոսություններին, նրանց վճարած գնին, գոնե մի քիչ:
Լույս իջնի բոլոր հերոսների շիրիմներին ու համբերություն նրանց ընտանիքներին, հարազատներին:
Խաղաղություն թող լինի Հայոց աշխարհում:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք