Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռևան համերգից ստացված հասույթը կփոխանցեն Կեմերովոյի ողբերգական դեպքից տուժածներին
Հումորիստներ Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Ռևան Մոսկվայում նախօրեին տեղի ունեցած համերգի ողջ հասույթը կփոխանցեն Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով տուժած անձանց:
«Համերգից ստացված բոլոր միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների, կհատկացվեն մեր երկրում վերջերս տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից տուժած անձանց»,- «Instagram»-ի իր էջում գրել է Միխայիլ Գալուստյանը: