«Վերջին Մոհիկյանը» սերիալի դերասանը 22 տարվա ազատազրկման է դատապարտվել մանկական պոռնո նկարահանելու համար. ի՞նչ է հայտնի նրա մասին (լուսանկարներ)
«Վերջին Մոհիկյանը» սերիալի դերասանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման մանկական պոռնո նկարահանելու համար: Մուխտար Գուսենգաջիևը չի ընդունում մեղքը և մեղադրում է իր բարեկամներին, ովքեր այսպիսով ցանկանում են իրենից խլել բնակարանը: Life.ru-ն ներկայացնում է, թե ով է Մուխտարը և արդյոք կարելի է նրան հավատալ:
Ռուս դերասանի ուսերին կա ֆիլմերի և սերիալների ավելի քան 30 դեր: Մուխտարն ամեն կերպ ձգտում է հասնել աստղային փառքի: Սոցկայքի իր էջերում նա բազում լուսանկարներ է հրապարակում տարբեր հայտնիների հետ, սակայն ինքն այդպես էլ մնում է ստվերում:
50-ամյա դերասանը հետևում է առողջությանը, զբաղվում յոգայով, Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես «երկրագնդի ամենաճկուն տղամարդ»:
Իր վարած սեմինարներից մեկի ժամանակ նա ծանոթացել է աղջկա մոր հետ, ում հետո վիրավորեց: Նրանք մտերմիկ հարաբերություններ հաստատեցին: Կինը տեղափոխվեց նրա տուն:
Դերասանի անձնական կյանքն առեղծված է մնում: Այս պահին տղամարդն ազատ է, սակայն նրա փաստաբանի խոսքով՝ երկու անգամ ամուսնալուծվել է: