Գիտնականները պարզել են այն մթերքները, որոնք մինիմալ շեմին են հասցնում շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը
Շաքարային դիաբետն աշխարհում ամենից տարածված հիվանդությունների շարքում է: Հաճախադեպությամբ գրավում է երրորդ տեղը սրտանոթային հիվանդություններից և ուռուցքներից հետո: Գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել, որպեսզի գտնեն այն մթերքները, որոնք հնարավորություն կտան որոշ չափով կանխարգելել այդ հիվանդությունը:
Նախկինում գիտնականներն ապացուցել էին, որ այդ հիվանդության ժամանակ պետք է շատ օգտագործել խնձոր և տանձ: Նոր հետազոտությունները պարզել են, որ շաքարով հիվանդանալու հավանականությունը փոքրանում է մեծ քանակությամբ С վիտամին օգտագործելու ժամանակ:
Իսկ մինիմալ շեմին հասցնելու համար անհրաժեշտ է օգտագործել նարինջ, ելակ, կաղամբ և կիվի: