Թուրքիայի Դերիքի միակ հայը հայկական եկեղեցում է Զատիկը նշել
Մինչև Հայոց ցեղասպանությունը մեծ հայ բնակչություն ունեցող Մարդինի Դերիքի շրջանի միակ հայը Սուրբ Հարության տոնին այցելել է Սուրբ Գևորգ եկեղեցի։
Ինչպես տեղեկացնումէ Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, 5 տարի առաջ Ստամբուլից հայրենի Դերիք վերադարձած Զեքերիա Սաբունջուն Սուրբ Հարության տոնին միայնակ է այցելել Դերիքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի, հնչեցրել եկեղեցու զանգը, մոմ վառել ու աղոթել։
Եկեղեցուց դուրս գալուց հետո Զաքարիան երեխաների հետ ևս Սուրբ Հարության տոնը նշելու համար մեկնել է Ստամբուլ։