Լիսաբոնում սկսվել են Եվրատեսիլ-2018-ի բեմի պատրաստման աշխատանքները (լուսանկարներ)
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Եվրատեսիլ-2018-ի համար սկսվել են Altice Arena բեմի պատրաստման աշխատանքները: Դահլիճը կկարողանա ընդունել 20 հազար հանդիսատես: Այս մասին հաղորդում է kp.ru-ն:
Կազմակերպիչները վստահեցնում են, որ բեմը կլինի տեխնոլոգիաներով լի, հիմնական շեշտը դրվելու է ձևավորման վրա:
«Կազմակերպիչնեը մեզ խոստանում են անհավատալի էֆեկտներ, իսկ բեմը լինելու է տեխնոլոգիաներով լի: 2018թ էկրաններ չեն լինելու, դրա համար հիմնական շեշտադրումն արվել է ձևավորման վրա»,- նշել են կազմակերպիչները: