Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնեցրել են պայմանները. նրանք վերջնական ամուսնալուծվում են (լուսանկարներ)
Կարծես թե ամեն ինչ իրոք ավարտված է. Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` 42-ամյա Անջելինա Ջոլիի և 54-ամյա Բրեդ Փիթի ամուսնությունն ավարտվում է, կողմերը համաձայնել են պայմաններին և պատրաստվում են ստորագրել փաստաթղթերը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն Ջոլիի և Փիթի փաստաբանների կողմից‚ որը առաջիկա շաբաթվա ընթացքում կավարտվի: Սա հսկայական տեղաշարժ էր, քանի որ ամուսնությունը փլուզվեց, հատկապես հաշվի առնելով մեղադրանքները (երեխաների հանդեպ կոպիտ վերաբերմունք), որ Ջոլին առաջ բերեց Փիթի դեմ: Այժմ նրանք վերջապես լավ հարաբերությունների մեջ են:
Աստղերի բաժանման մասին լուրը հայտնի դարձավ 2016 թ. սեպտեմբերին, նախաձեռնողը Ջոլին էր: Պատճառը՝ Պիտտի անպատշաճ վարքագիծն է եղել, ով ալկոհոլի և այլ հակումների հետ կապված խնդիրներ ունի և դա ազդել է երեխաների վրա:
Նշվում է‚ որ մի քանի ամիս շարունակ զույգը չի կարողացել պայմանավորվել խնամակալության պայմանների մասին: Առաջինը Ջոլին արգելել է երեխաների հետ Փիթի շփումը, հայտարարելով‚ որ նա կարող է տեսնել նրանց ամսական ընդամենը մի քանի անգամ, նույնիսկ աշխատողների հսկողության ներքո: Սակայն ժամանակի ընթացքում և միջնորդների օգնությամբ նախկին ամուսինները ընդհանուր լեզու են գտել, և Փիտթը սկսել է պարբերաբար այցելել երեխաներին: Նրանց բարեկեցությունն աստղերի համար ամենակարևորն է.
-Նրանք երկուսն էլ այն մտքին են‚ որ երեխաների համար կարևոր է ծնողների մեջ փոխադարձ հարգանքը‚- նշվում է ազբյուրում: