Պետք է հիշենք ոչ միայն մեր զոհված ընկերներին, այլև ողջ մնացածներին
Պետք է հիշենք ոչ միայն մեր զոհված ընկերներին, այլև ողջ մնացածներին և ոչ միայն ապրիլյան ռազմական գործողություններին հերոսացածներին, այլև ողջ արցախյան հերոսամարտի մասնակիցներին և ոչ միայն անմիջական մասնակիցներին, այլև նրանց, ովքեր չեն կռվել, սակայն յուրովի ուղղակի կամ անուղղակի մասնակցություն են ունեցել պատերազմական գործողություններին:
Պետք է միահամուռ հիշենք ոչ միայն այս օրերին, այլև ամեն օր:
Պետք է ուղղակի հիշենք ու հարգենք նրանց ոչ միայն այս կամ այլ օրերին, այլ հիշենք ու հարգենք բոլորին մեր ամենօրյա աշխատանքով, առօրյայով, միմյանց նկատմամբ դրական վերաբերմունքով:
Իրապես կհարգենք Նրանց հիշատակը, եթե յուրաքանչյուր հայ փոխադարձաբար պատասխանատվություն կրի իր կողքինի համար:
Զինվորները ոչ միայն կռվի դաշտում են, զինվորները մեր շարքերում են, մեզնից յուրաքանչյուրը:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք: