Հայկական խաչքարը Աստծո մոտ տանող քարտեզը է. ֆրանսիացի քանդակագործ
Ֆրանսիացի քանդակագործ Նիկոլյա Բուրիոտը նկարագրել է, թե ինչպես է նա զննել քրիստոնեական պատկերների խորությունն ու ինչպես է նա ծանոթացել հայկական խաչքարերի հետ: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Ես զգացի, որ նկարները չեն արտացոլում Քրիստոսի ուղերձները, ես տեսա տարբերությունը Քրիստոսի և նկարներում պատկերված խաչված Քրիստոսի, որոնք խորհրդանշում են հավերժական կյանքն ու հարությունը: Սա ինձ անհանգստացնում էր այն աստիճան, որ ես դադարեցի իմաստը տեսնել իմ աշխատանքի մեջ: Այնուհետև Աստված ինձ ծանոթացրեց խաչքարերի հետ՝ նկարազարդված հայկական խաչերով: ես սիրում եմ խաչքարերի ավաննդույթը՝ այն կապ է Աստծո հետ‚ դա ամենաբարձր դուռն է‚ որ կա մարդու մեջ»‚- ասել է Նիկոլաս Բուրիոտը Nouvelles d'Arménie ամսագրի հետ զրույցում:
Քանդակագործի խոսքերով, խաչքարերում քրիստոնեական ուղերձ կա բոլոր մարդկանց հանդեպ սիրո մասին, քանի որ այն կարող է փորագրվել նաև լքված ժայռի վրա, ինչպես նաև հրապարակի ամենահայտնի վայրում: Նիկոլաս Բյուրիոտը նշեց, որ ստեղծում է խաչքարեր ոչ թե հայերի համար, այլ բոլորի համար, քանի որ խաչքարը հանդիսանում է Աստծո մոտ տանող քարտեզ: