Վիճակը վատ է, բայց հաստատ անդառնալի չէ
Երեկ մի քանի ընկերներով այցելեցինք Կաթնաջուր գյուղի մոտ կայանած Նիկոլ Փաշինյանի #ԻմՔայլը վրանային ճամբար։ Մոտակա գյուղերից երիտասարդներ կային, որոնք սնունդ ու վառելիք էին բերել քայլերթի մասնակիցներին։ Կրակի շուրջ հավաքված երիտասարդները դժգոհում էին երկրից ու իշխանություններից։ Բողոքում, որ աշխատանք չկա ու որ դրա պատճառով մի 10 օրից գյուղի ամբողջ երիտասարդները պիտի թողնեն իրենց տները և մեկնեն Ռուսաստան` արտագնա աշխատանքի։ Երկար տևեց զրույցը, բոլոր թեմաների մասին չեմ գրի, բայց մի բան ինձ հաճելիորեն զարմացրեց։
Տարբեր բնակավայրերից եկած բոլորը երիտասարդները միաբերան պնդում էին, որ սոցիալական ծանր պայամանները երկու պատճառ ունեն՝ կոռուպցիան (կաշառկերությունը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի չարաշոհում և այլն) և երկրորդը` ժողովրդավարական ինստիտուտներից կարևորագույնի` իրական բաց, թափանցիկ ընտրական մեխանիզմների բացակայությունը։ Ասում էին` ոչինչ, թող մենք ընտրենք` վատին ընտրենք, բայց իմանանք, որ մեր ընտրածն է, ու մյուս անգամ չանենք այդ «սխալը»։ Մեծ հաշվով (ի տարբերություն ֆեյսբուքյան մի շարք վայ վերլուծաբանների) մարդիկ, իսկ հատկապես երիտասարդները բավականին խորքային պատկերոցում ունեն պետության, պետականության, ժողովրդավարության, պետական ինստիտուտների ստեղծման և դրանց թափանցիկ աշխատանքի, կարևորության վերաբերյալ։
Ինչ խոսք, վիճակը վատ է, բայց հաստատ անդառանլի չէ, ու դեռ փոփախությունների փոքրիկ լույս կա Ջաջուռի թունելի վերջում։
Սրտաբոն
Գարեգին Միսկարյան. Ֆեյսբուք: