Թուրքիայում որոշել են ձերբակալել ազգությամբ հայ լրագրողին՝ Էրդողանին մարդասպան անվանելու մեղադրանքով
Ստամբուլի դատարանը որոշել է ձերբակալել ազգությամբ հայ՝ թուրք լրագրող Հայկո Բաղդադին՝ ով այժմ բնակվում է Բեռլինում‚ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային վիրավորանքի մասին իր դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:
«Դատարանը որոշել է լրագրողին ձերբակալելուց այն բանից հետո, երբ Բեռլինը մերժել է Թուրքիայի հայցը` Հայկո Բաղդադը հարցաքննելու համար՝ Էրդողանին վիրավոելու համար»,- հաղորդում է թուրքական Ahval թերթը:
2015 թ. «Taraf» թուրքական տպագրությունում Հայկոն Բաղդադը հոդված է հրապարակել թուրք լրագրող Ահմեդ Խաքանի սպանության մասին‚ որտեղ նա մեղադրել է երկրի իշխանություններին և Էրդողանին լրագրողներին հալածելու համար: Հետագայում Բաղդադին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով երկրի նախագահին զրպարտության և վիրավորանքի համար: