Մեգան Մարքլի 6 գաղտնիքերը. արքայադուստր Դիանային սիրելուց մինչև Էլիզաբեթ 2-րդի հետ թեյախմություն (լուսանկարներ)
Ապրիլի կեսերին՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարսանիքից մեկ ամիս առաջ, գրախանութներում կհայտնվի մի գիրք՝ «Մեգան. Հոլիվուդյան արքայադուստր» վերնագրով, որը հավակնում է դառնալ բեսթսելլեր: Վաճառքի մեկնարկից առաջ գրքի հեղինակ Էնդրյու Մորտոնը հետաքրքիր հատվածներ է հրապարակել գրքից, որոնք առանձնացնում են մի քանի հետաքրքիր փաստեր Մեգանի կյանքից՝ նախքան արքայազնին հանդիպելը և նրան հանդիպելուց հետո: Այս մասին գրում է Znamenitka.ru-ն:
1. Մեգանը սիրում էր արքայադուստր Դիանային. Ինչպես հաղորդում է Մորտոնը, Մեգանը սիրում էր Դիանային և սրտացավ ծանր է տարել, երբ լսել է Ուելսի արքայադստեր մահվան լուրը: Ընտանիքի անդամների և Մեգանի ընկերների խոսքերով նա պարզապես հիացած էր արքայադուստր Դիանայով: Նրան հետաքրքրում էր ոչ միայն արքայադստեր ոճը, այլև այն փաստը, որ նա մարդասիրական մեծ միջոցառումներ է ձեռնարկել և իրականացրել:
2.Նա սովորական ամերիկացի պատանի է եղել. Ծնողների ամուսնալուծությունից հետոՄեգանը գնացել է Լոս Անջելեսի Չիկագո քաղաք և սկսել է սովորել Нортуэстерн համալսարանում: Նա դեռահասության տարիներին շատ նուրբ է դիմահարդարվել, ներկել է վարսերը և չարաշահել է արագ սնունդը:
3. Մեգանը խուսափում է Դոնալդ Թրամփից. 2006 թվականին Մեգանը երազում էր միայն դերասանի կարիերայի մասին: Նա շոուի մասնակից դառնալով հայտնվեց բեմում, որի ընթացքում ցուցադրում էր շոուի մասնակիցների գումարները ծրարներով: Յուրաքանչյուր տեսարանի համար նա ստանում էր 800 դոլար: Մի անգամ հաղորդման նկարահանումներում հայտնվել է Դոնալդ Թրամփը, ինչից հետո սկսել է Մեգանին բիզնես քարտեր առաջարկել և հանդիպումներ փնտրել: Սակայն, ի տարբերություն այլ աղջիկների, ովքեր շատ էին հետաքրքրված Թրամփի փողերով, Մեգանին նա չի հետքրքրել:
4. Մեգանի առաջին ամուսնությունն ավարտվել է շատ հանկարծակի. Ռեժիսոր Թրեվոր Էնգելսոնի հետ Մեգանը ծանոթացել է Հոլիվուդի բարերից մեկում: 2011 թվականի նրանք ամուսնացել են, ինչից հետո միայն Մարքլը ֆիլմում դեր է ստացել: Հարաբերությունների սկզբնական շրջանում նրանք կարողացել են պահպանել նորմալ հարաբերություններ, սակայն 2013-ին զույգը բաժանվել է:
5. Մեգան և Հարրի. սեր առաջին հայացքից. Նրանք ծանոթացել են 2016 թվականի ամռանը: Նրանց հանդիպումն, ինչպես նշում էր Մորտոնը, «հարբեցնող էր»: Այդ օրվանից ի վեր նրանք սկսել են շփվել:
6. Մեգանի հանդիպումը Էլիզաբեթ 2-րդ թագուհու հետ. Մի քան ամիս առաջ, նախքան Հարրիի տատիկի հետ ծանոթանալը, Մեգանը 2017 թվականի աշնանը մեկնել է Փասադենայի Rose Tree Cottage: Այնտեղ նա ծանոթացել է թեյախմության էթիկային, որպեսզի չփչացնի թագուհու հետ հանդիպումը: Արդյունքում հանդիպումը լավ ավարտ է ունեցել: