Եվա Ռիվասը խոսել է մոր ծանր հիվանդության մասին (լուսանկար)
Հանրահայտ երգչուհի Եվա Ռիվասը մոր հետ լուսանկար է հրապարակել և պատմել նրա ծանր հիվանդության մասին` նշելով, որ դա իր չսիրած թեման է։
«Նրա ուղեղի վիրահատությունից մեկ տարի է անցել: Այս ամբողջ ընթացքում ամեն երկու շաբաթը մեկ նա պառկում է հիվանդանոց՝ քիմիաթերապիա ընդունելու…Իմ մայրիկը շատ ուժեղ է, սակայն հիմա որոշ անցանկալի տհաճություններ են առաջացել, որոնք արդեն քիմիայի հետևանք են: Բայց մենք ամեն ինչ կհաղթահարենք ու կլինեք առողջ և երջանիկ: Ես նրան եմ տալիս իմ ամբողջ սերն ու ուժը»,- Instagram-ի իր էջում գրել է Ռիվասը: