Քննության մեջ հայտնվեց հնդկաձավարը. Սկրիպալի գործով նոր տեսակետ է առաջ քաշել Մեծ Բրիտանիան
Լրագրողների տեղեկություններով հնդկաձավարը հատնվել է գործի քննության մեջ և ենթադրվում է, որ այն կարող էր մշակված լինել «Новичок» նյարդապարալիտիկ թունավոր նյութով:
Բրիտանական քննիչները սկսել են մշակել Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով նոր տարբերակը: Նախնական տվյալներով թունավոր նյութը եղել է Սկրիպալի աղջկան ուղարկված նվերի մեջ: Մասնավորապես, թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել Ռուսաստանից ուղարկված հնդկացորենի տուփի մեջ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով The Sun-ին:
Ինչպես հայտնում է թերթը՝ թունավորման դեպքի նախօրեին Սկրիպալը խնդրել է դստերը Ռուսաստանից գնել և բերել հնդկացորոն, դափնու տերև և համեմունքներ: Կինը մոռացել էր անել դա և խնդրել էր ընկերուհուն գնել սննդամթերքը, ով ժամանելու էր Բրիտանիա մեկ այլ չվերթով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունն արդեն հարցաքննել է նրան: Նրա անձը չի բացահայտվում, սակայն հայտնի է դարձել, որ նա աշխատում է խոշոր բժշկական կենտրոնում: