Բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի պատճառով մարդիկ գնալով անշարժանում են
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահագնման, որ մարդիկ անշարժ դիրքում են գտնվում, երբ շատ են օգտագործում բջջային հեռախոս: Հետազոտական խումբն ուսումնասիրություն է անցկացրել նաև ուսանողների շրջանում:
Այն ուսանողները, ովքեր քիչ են օգտվում բջջային հեռախոսից և նախընտրությունը տալիս են բնական շփմանը` ավելի առողջ են, քան նրանք, ովքեր ամբողջ օրն այդ «խաղալիքի» հետ են:
Գիտնականները մտավախություն ունեն, որ մարդիկ առավել անշարժ կդառնան, քանի որ նրանք հեռախոսի օգնությամբ կարողանում են նաև տեսահաղորդակցվել նույն քաղաքում ապրողների հետ:
Մարդիկ այդպիսով կախվածություն են ունենում տեխնիկայից' վնասելով իրենց առողջությունն ու զերծ մնում բնական շփման հաճույքից: