Սերգեյ Լազարևի որդին երգով շնորհավորել է հոր տարեդարձը (տեսանյութ և լուսանկարներ)
Երեկ իր ծննդյան տարեդարձն էր նշում ոչ միայն լեգենդար լրագրող Վլադիմիր Պոզները, այլև ռուսական շոուբիզնեսի վառ ներկայացուցիչներրից Սերգեյ Լազարևը: Նա դարձավ 35 տարեկան: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Արտիստն ամբողջ օրն ընդունում էր երկրպագուներից ստացված շնորհավորանքները,բայց լավագույն նվերը նրա որդին՝ Նիկիտան է տվել: Երգչի Instagram-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ տոնական հագուստով Նիկիտան երգել և շնորհավորել է հոր տարեդարձը: Հետևորդերը շատ բուռն են արձագանքել տեսանյութինև սկսել են ակտիվ մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Լազարևի որդու մասին խոսակցությունները շատ վաղուց են քննարկվում համացանցում, քանի որ մոտ 3 տարի երգիչը թաքցրել էր փաստը, որ որդի ունի: