Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել և պատմել իր մանկության մասին
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով 1980թ. սկցած իր կյանքը: Այս մասին հաղորդում է Пятый канал-ը:
Նա ցույց է տվել լուսանկարներ‚ որտեղ դեռ շատ փոքր է և պատմել է նրանցից յուրաքանչյուրի մասին: Կային նաև Սուրբ Ծննդյան լուսանկարներ:
«Ձմեռ Պապը միշտ հայրիկն է եղել»‚- ասել է Քիմը:
Քիմը խոստովանել է‚ որ 13 տարեկանում շատ անհոգ է ապրել: Նա նշել է‚ որ այդ տարիքում լսել է Սնուփ Դոգի երգերը: Իսկ 9-րդ դասարանում նա կրկնօրինակել է Դրյու Բերիմորին: