Օմսկի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Երեկ երեկոյան DOSAAF հյուրանոցի չորրորդ հարկում մեկ սենյականոց համար է այրվել: Այս մասին հաղորդում է Пятый канал-ը:
Հյուրանոցի ազդանշանային համակարգն աշխատել է և ազդանշանից հետո մարդիկ սկսել են լքել հյուրանոցի տարածքը: Տարհանվել է 133 մարդ‚ այդ թվում 4 երեխա:
Հրդեհը մեկուսացվել է:
«Դեպքի վայրում աշխատել են 33 փրկարար՝ 7 մեքենաներով»,- նշել է Օմսկի շրջանում Ռուսաստանի «EMERCOM»-ի Omskinform պորտալը:
Կատարվում է հետաքննություն՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար: