27-ամյա ամուսնացած ուսուցչուհին ճաղերի հետևում է հայտնվել 13-ամյա տղայի հետ ունեցած սեռական կապի համար
Ամերիկյան դպրոցներից մեկի ամուսնացած ուսուցչուհին ձերբակալվել է մի քանի ժամ հետո, երբ նրա մանկահասակ սիրեկանի ծնողները դիմել են ոստիկանությանը: Տեղի պաշտոնյաներն արդեն հաստատել են, որ ծնողների կողմից հայտնաբերված նամակագրությունը միանշանակ վկայում է Բրիտտանիի և 13-ամյա տղայի միջև սեռական հարաբերությունների մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
27-ամյա Բրիտտանի Զամորան Արիզոնայից ձերբակալվել է տղայի հետ ունեցած կապի պատճառով: Ոստիկանությանը դիմել է տղայի մայրը, ով որդու հեռախոսում կասկածելի նամակագրություն է հայտնաբերել:
«Տեքստային հաղորդագրությունները սեռական բնույթ են կրում և հաստատում են նրանց միջև ընթացիկ հարաբերությունները»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչ Լիզա Քութիսը: