Հաջողությունը ոչ բախտ է, ոչ էլ «նվեր», այն ամենօրյա աշխատանք է՝ լի ծանր պահերով, քննադատությամբ ու անքուն գիշերներով. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Հաջողությունը ոչ բախտ է, ոչ էլ «նվեր», այն ամենօրյա աշխատանք է. լի ծանր, երբեմն հուսահատ պահերով, քննադատությամբ ու անքուն գիշերներով, և եթե մեկ անգամ թուլանաս՝ տարիների կառույցդ մեկ վայրկյանում կարող է տապալվել։ Այնպես որ ամեն Աստծու օր, ամեն վայրկյան, քանի դեռ շնչում ես, պիտի աճես, զարգանաս, առաջ գնաս, այլապես Հաջողությունդ «կփոշիանա» իսպառ։
Հաջողակ մարդիկ չեն կանգնում երբեք, այլ վազում են միշտ: Վայրը՝ Օպերայի և բալետի ազգ. ակադեմիական թատրոն
Զգեստը՝ անկրկնելի @elsi_fashion
Առիթը՝ «Ծիծեռնակ» ազգ. երաժշտական մրցանակաբաշխություն»: