Երկու տարի առաջ տագնապի ու միասնության օրեր էին. ես ու դու չկար այդ օրերին, կար մենք ու վերջ
Երկու տարի առաջ լուսադեմին մոտ տագնապալի լուրեր սկսեցին գալ Արցախից։ Առաջին զանգով ասացին, որ ադրբեջանցիները հարձակվել են, պատերազմ է սկսվել։ Ամեն մեկս մի ձև զսպում էինք մեզ, ուշադիր էինք ամեն բանի, հանկարծ պանիկա չտարածվի և այլն։ Մի քանի օր հետո մենակ հասկացա, որ ես ու դու չկար այդ օրերին, առանց չափազանցության մեկ ընդհանուր գիտակցություն էր կար մենք ու վերջ։
Աստված հոգիները լուսավորի զոհված տղեքի, նրանք իսկական հերոսներ են՝ կանգնեցին մինչև վերջ, 18 տարեկանը կանգնեցրեց ու հետ շպրտեց պրոֆեսիոնալ ու լավ պատրաստված հատուկ նշանակության զորքին։ Մի խոսքով՝ տագնապի ու միասնության օրեր էին:
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք