Լսո՞ւմ ես, Նեթանյահու, դու օկուպանտ ես և ահաբեկիչ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին օկուպանտ և ահաբեկիչ է անվանել: Առիթ են դարձել Ղազայի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ երկու օր առաջ մահացել էր 16 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Լսո՞ւմ ես, Նեթանյահու, դու օկուպանտ ես: Եվ քեզ պահում ես ինչպես այդ հողերի օկուպանտը: Միաժամանակ դու նաև ահաբեկիչ ես»,- հայտնել է Էրդողանը թուրքական հեռուստաընկերության եթերում:
Ղազայի տարածքում տեղի ունեցած դեպքի առթիվ անկախ և բաց հետաքննություն անցկացնելու հորդոր են արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: